Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն խոսել է Բելգիայից կրած պարտության մասին։ Ֆուտբոլիստն այն համեմատել է ԱԱ-2014-ում Գերմանիայից կրած ջախջախիչ պարտության հետ (1։7)։
«2014-ին դժվար էր ընդունել պարտությունը, իսկ այժմ ամեն ինչ ավելի ծանր է։ Երկու դեպքում էլ դուրս մնացինք, սակայն Բելգիայի հետ խաղում մինչև վերջ պայքարեցինք և գերազանցում էինք մրցակցին»,- կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպանի խոսքն է փոխանցում Goal.com-ը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչում Բելգիան 2։1 հաշվով հաղթեց Բրազիլիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում